«Հայրենիքի փրկության շարժման» բողոքի ցույցերը Բաղրամյան պողոտայում եւ Դեմիրճյան փողոցում շարունակվում են: Ցուցարարները վրաններ են տեղադրել ու նստացույց են անում:
Այսօր Բաղրամյան պողոտայում տեգախաղի (դարթսի) մրցաշար էին կազմակերպել՝ իշխանական տարբեր տրամաչափի պաշտոնյաների լուսանկարներով: Ով կթիրախավորեր վարչապետ Փաշինյանին, կստանար 100 միավոր: Իշխանական պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Ալեն Սիմոնյանը, Հրաչյա Հակոբյանը, Հովիկ Աղազարյանը, Հայկ Սարգսյանը 60-ական միավոր էին գնահատված, նրանց թվում էր նաեւ Արման Բաբաջանյանը, Դանիել Իոաննիսյանը, Արայիկ Հարությունյանը: Իսկ ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ու փոխվարչապետ Տիգրան Ավինյանը 20-ական միավորների ցուցակում էին:
Մրցանակաբաշխության հաղթողը ստանալու էր Լեւոն Շանթի գիրքը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ