Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուստամ Բադասյանը հանդիպել է Երևանի Փոքր կենտրոնի հանրային գերակա շահ ճանաչված տարածքների բնակիչներին

Մարտ 15,2021 19:15

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր հանդիպել է Երևանի Փոքր կենտրոնի բնակիչներից Ժիրայր Ավանյանին, Վարդան Գաբրիելյանին և Հարություն Սերոբյանին, ինչպես նաև նրանց փաստաբաններ Ալինա Ավետիսյանին և Նելլի Պապյանին, որոնք նեգրավված են հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման հարաբերություններում:

Նախարար Բադասյանը կարևորել է խնդրի լուծման արդյունավետ եղանակ գտնելու անհրաժեշտությունը, հակիրճ անդրադարձել ՀՀ վարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 9-ի  համապատասխան որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքներին, լսել բնակիչների և փաստաբանների մտահոգություններն ու քննարկել իրավական այն ուղիները, որոնք կհանգեցնեն խնդրի լուծմանը։

Հանդիպման մասնակիցները ներկայացրել են հանրության գերակա շահերի ապահովման նպատակով գույքի օտարման գործընթացներում 2008 թվականից ծագած խնդիրները և հանգուցալուծմանն ուղղված իրենց դիրքորոշումները։

Նախարարությունը կշարունակի խնդրի ուսումնասիրությունը։

 ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031