Լրահոս
Օրվա լրահոսը

Վահագն Վերմիշյանը կմնա կալանքի տակ, միջնորդությունը Վերաքննիչը մերժեց

Մարտ 15,2021 18:15

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում, նախագահությամբ Ալեքսանդր Ազարյանի, քննարկվել է Քաղաքաշինության կոմիտեի նախկին ղեկավար Վահագն Վերմիշյանին կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդությունը, որը սակայն մերժվել է: Այսինքն՝ Վահագն Վերմիշյանը կմնա կալանքի տակ:

Հիշեցնենք, որ Վահագն Վերմիշյանը, մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու եւ խոշոր չափի կաշառք վերցնելու համար:

Ըստ գործում առկա նյութերի, 2019 թվականի մարտի 21-ից Վահագն Վերմիշյանը զբաղեցնելով Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը, 2019 թ. սեպտեմբերից մինչեւ 2020թ փետրվարի 5-ն ընկած ժամանակահատվածում իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները եւ խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածի պահանջները՝ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչպես նաեւ ստացել է խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի հասնող կաշառք, պաշտոնեական դիրքն օգտագործելով խարդախությամբ հափշտակել ուրիշի՝ խոշոր չափերի հասնող գույքը։

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ «Հետքի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031