Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը «Առավոտին» տված հարցազրույցում խիստ կարեւորեց Արցախի սուբյեկտայնության պահպանությունը, նշեց, որ պետք է այն էլ ավելի ամրացնել:
«Առավոտի» դիտարկմանը, որ պաշտոնական Բաքվի «ախորժակն» այնքան է մեծացել, որ Ադրբեջանի նախագահն, օրինակ, արդեն որերորդ անգամ Հայաստանի նկատմամբ է տարածքային պահանջներ ներկայացնում՝ իր հավակնությունները ցուցադրելով Սյունիքի նկատմամբ, «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումն է օգտագործում, ավելին՝ այլ երկրների է հրավիրում օգտվել տարբեր նախագծերից, այսինքն՝ Արցախի թեման համարում են արդեն փակված, հիմա էլ՝ անցել են Սյունիքին, Ադրբեջանը հստակ քաղաքականություն է տանում, իսկ մեր կողմից հակաքայլեր չկան, մեր զրուցակիցը նկատեց.
«Իհարկե, այդ քաղաքականությունն է տանում: Բայց դա չի նշանակում, որ իրենք հրաժարվելու են դրանից, իսկ մենք էլ՝ մեր սուբյեկտայնությունից: Ամենափոքր նրբություններն այստեղ իսկապես մեծ նշանակություն կարող են ունենալ: Օրինակ, հասարակ հարց եմ տալիս, այդ կիսախելագար կինը, որ ասել էր՝ «Շուշին նրանցն էր», հասկացանք, շարքային քաղաքացի էր, «չէր հասկանում», «անգրագետ էր» եւ այլն, բայց մեզ համար անհասկանալի է, օրինակ` Հայաստանի Հանրապետությունում, երբ ծննդով արցախցի քաղաքացին անձնագիր է ստանում, եւ նրա անձնագրում գրվում է՝ «Ստեփանակերտ, Ադրբեջան»: Մենք Ադրբեջա՞ն ենք… Նույնիսկ մարդիկ են եղել, որ նման անձնագիր են ստացել՝ 44-օրյա պատերազմից հետո, էլի գրել են՝ «Ստեփանակերտ, Ադրբեջան»: Սա ի՞նչ է… Մենք պետք է հավաքվե՞նք, թե՞ ոչ: Իսկ Ալիեւը գրո՞ւմ է ծննդով հայաստանցիների դեպքում՝ «Երեւան, Հայաստանի Հանրապետություն»: Գրեք՝ ԽՍՀՄ, ինչո՞ւ եք գրում «Ադրբեջան»…»:
Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ բացառիկ հարցազրույցը կարդացեք տպագիր «Առավոտի» մարտի 16-17-ի համարներում:
Կարդացեք նաև
ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Դավիթ Բաբայանի լուսանկարը՝ նրա ֆեյսբուքյան էջից: