Ermenihaber. Լեռնային Ղարաբաղում ռազմական էսկալացիայից հետո մարտի 15-ին մեկնարկում են ադրբեջանական բանակի առաջին զորավարժությունները, որոնցում կներգրավվի մինչև 10.000 զինծառայող:
Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ ադրբեջանական զորավարժությունների մեջ տարածաշրջանում կայունության և անվտանգության համար որևէ ռիսկեր չի տեսնում, քանի որ դրանք պլանային բնույթ են կրում: Նմանատիպ վարժություններ Հայաստանում կանցկացվեն մարտի 16-ից:
Ադրբեջանական բանակի զորավարժություններին կմասնակցեն շուրջ 100 տանկ և այլ զրահամեքենաներ, տարբեր տրամաչափի մինչև 200 հրթիռահրետանային կայանքներ, մինչև 30 միավոր ռազմական ավիացիա, ինչպես նաև տարբեր նշանակության օդաչու թռչող սարքեր:
Զորավարժությունները տեղի կունենան լեռնային և անտառապատ վայրերում` դժվարանցանելի տեղանքով և կտևեն մինչ մարտի 18-ը:
Կարդացեք նաև
Հիմնական ուշադրությունը հատկացվելու է զորքերի հրամանատարությանը և վերահսկմանը, նրանց մարտական պատրաստության և վերախմբավորման վիճակի հասցնելուն՝ ներառյալ մարտական համակարգման բարելավումը և փոխազդեցությունը համակցված զինված կազմավորումների, հրթիռային և հրետանային զորքերի, ավիացիայի և հատուկ նշանակության ջոկատների միջև: