Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ԱԱԾ նախկին տնօրենը, երբ պաշտոնի էր, մենք ունեինք 5 գերի եւ այդ 5 գերու հետ կապված որեւէ լուծում չտեսանք». Դավիթ Սանասարյան

Մարտ 15,2021 16:30

Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանն, անդրադառնալով գերիներին վերադարձնելու տարբեր գործիչների հայտարարություններին, այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, որտեղ ընթանում է նրա գործով դատական նիստը, ասաց. «Այն հավաստիացումները, որ մարդիկ օր առաջ ուզում են լուծում տալ գերիների հարցին, ես դրանց չեմ հավատում, որովհետեւ, եթե այդպես լիներ, դրան կհաջորդեին այլ գործողություններ»:

Դավիթ Սանասարյանի խոսքով, պետությունն իր գործը չի կարողանում անի. «Մենք խնդիր ունենք գերիների հարցով: Ամեն մի օրը, ամեն մի ժամն այնտեղ մնալով՝ այդ տղաների համար խնդիր է: Ե՛ւ նրանց համար է խնդիր ե՛ւ ծնողների համար եւ արժանապատվության հարց է բոլորիս համար»:

Այն դիտարկմանը՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը հայտարարում է, որ իշխանության լինելու դեպքում երեք օրում կլուծի գերիների հարցը, Դավիթ Սանասարյանը պատասխանեց. «ԱԱԾ նախկին տնօրենը, երբ պաշտոնի էր, մենք ունեինք 5 գերի եւ այդ հինգ գերու հետ կապված որեւէ լուծում չտեսանք: Գոնե որեւէ բան չեն խոսել, որ գերի են ուզում բերել»:

Նա կոչ արեց տարաձայնությունները թողնել մի կողմ եւ այդ հարցը լուծել՝ կապերն օգտագործելով. «Օրինակ՝ եթե ես խորհուրդ տայի, կաթողիկոսին կխնդրեի, որ գնար Հռոմի պապի մոտ, խնդրեր, որ իր կապերն օգտագործեր: Անընդհատ սեւ ու սպիտակ անելով, միմյանց նկատմամբ ատելություն տարածելով այս երկրում ոչ մի խնդիր չի լուծվելու»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031