Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Բաքուն պնդում է, որ վերադարձրել է բոլոր հայ ռազմագերիներին

Մարտ 15,2021 16:17

Բաքուն ռազմագերի չի համարում այն հայերին, որոնք Ղարաբաղում գերեվարվել են 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ համաձայնագրից հետո: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը:

«Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել բոլոր ռազմագերիներին: 2020թ. նոյեմբերի 26-ին Ադրբեջանի տարածքում ձերբակալված անձինք ռազմագերիներ չեն»,- այսօր ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ համատեղ ճեպազրույցում հայտարարել է Բայրամովը:

Մեկնաբանելով ԵԱՀԿ մտահոգությունը հայ ռազմագերիների ճակատագրի վերաբերյալ՝ Բայրամովն ասել է, որ նրանք «ահաբեկիչներ» են: «Հայաստանը, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը, գաղտնի «Լաչինի միջանցքով» Ադրբեջանի տարածք է տեղափոխել հայկական զինված ուժերի անձնակազմ՝ քաղաքացիական հագուստով և քաղաքացիական փոխադրամիջոցներով: Ղարաբաղ հայ զինվորականների տեղափոխումն առաջ է բերել Հայաստանում զինծառայողների ընտանիքների դժգոհությունը, ինչպես նաև դա արձանագրել են անկախ լրատվամիջոցները»,- ասել է Բայրամովը:

Նա ընդգծել է, որ նման քայլերը հանգեցնում են իրավիճակի ապակայունացման, և կոչ է արել միջազգային կազմակերպություններին պատշաճ ճնշում գործադրել Հայաստանի վրա՝ նոյեմբերի 10-ի համաձայնագրի դրույթները կատարելու ուղղությամբ:

«Հայաստանի ԶՈՒ տեղակայումը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքներում Հայաստանի միջազգային պարտավորությունների, մասնավորապես, պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի կոպիտ խախտում է»,- ասել է Բայրամովը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031