Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը չորս ըմբիշով այսօր լուսադեմին մեկնել է Հունգարիայի մայրաքաղաք, որտեղ մարտի 18-ին մեկնարկելու է Տոկիոյի ամառային 32-րդ օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ մարզաձեւի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը հեռախոսով տեղեկացրել է, որ պատվիրակությունը բարեհաջող հասել է մրցավայր:
Հիշեցնենք, որ թիմի կազմում ընդգրկվել են 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 65 կգ Վազգեն Թեւանյանը, 74 կգ Հրայր Ալիխանյանը եւ 86 կգ Հովհաննես Մխիթարյանը: Ուղեգրի արժանանալու համար նրանցից պահանջվում է մտնել եզրափակիչ:
Մրցաշարը սպասարկող մրցավարների մեջ է նաեւ միջազգային կարգի մրցավար Ավետիք Վարդանյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ