Վանդալիզմի դեպք է գրանցվել Երևանի 2800-ամյակի այգում:
Մարտի 13-ի լույս 14-ի գիշերն անհայտ անձինք գողացել են այգու 7 բրոնզաձույլ արձաններից մեկը՝ նավակով երեխայի արձանը:
Մինչև գործին անցնելը գողերը փորձել են թաքցնել իրենց գործողությունները՝ տարածքը հսկող տեսախցիկները շեղելով:
Կարդացեք նաև
Արձանիկից բացի, անհայտ անձինք գողացել են նաև այգու հարակից հատվածում՝ Ալեքսանդր Մյասնիկյանի արձանի հարևանությամբ շինարարական աշխատանքներ իրականացնող կազմակերպությանը պատկանող մոտ 5 հազար դոլար արժողությամբ աշխատանքային գործիքները:
Տվյալ աշխատանքները իրականացվում են «Վարդանյան Ընտանիք» ԲՀ-ի հովանավորությամբ:
Երևանի 2800-ամյակի այգու՝ Բեյրութի և Իտալիայի փողոցներին հարող հատվածներում տեղադրված տեսախցիկներով նկարահանվել է գողություն իրականացնող ավտոմեքենան:
Դեպքի առթիվ Ոստիկանության՝ ՀՀ Երևան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնում հարուցվել է քրեական գործ: Տարվում են համապատասխան որոնողական աշխատանքներ անհայտ անձանց գտնելու ուղղությամբ: