Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Թալեաթի գործը կա, բայց իրականում չկա, այն գտնվում է մասնակիորեն այրված վիճակում

Մարտ 15,2021 15:09

Այսօր լրանում է Թալեաթ փաշայի սպանության հարյուրամյակը, մարդ, որը մեղադրվում է հայոց սպանության մտահղացման, ծրագրման, ու իրականացման մեջ:

Գերմանիայում բնակվող հայազգի պրոֆեսոր Սադոյանը «Առավոտ»-ի իրավական էջին է տրամադրել բացառիկ արխիվային հրապարակում՝ Թալեաթի սպանության գործից: Արխիվային գործը, որի ուսումնասիրության համար հայ հայրենասերների մի խմբի թույլտվություն էր տրվել  ծանոթանալ՝ վերնագրված էր. «Նախկինում մեծ վեզիր Թալեաթ Փաշայի վերջը հայ ուսանող Սողոմոն Թեհլերյանի կողմից Բեռլինում 1921» (պահպանված է բնօրինակի ուղղագրությունը): Գործը բաղկացած է 79 էջից, որոշ էջեր երկկողմանի են, առկա է նաեւ 74a լրացուցիչ էջը: Գործը հասանելի է միայն միկրոֆիլմի վրա, քանի որ գտնվում է այն աստիճան ծանր վիճակում, որ ամեն դիտումից հետո կարող է անվերադարձ փչանալ:

Բոլոր էջերը մասնակի այրված են, բայց զարմանալիորեն այնպես, որ պահպանվել են էջերի համարակալումները: Համարակալումը փոխված է, սկզբից ավելացվել են մամուլի հրապարակումներ, որի պատճառով, օրինակ, երկրորդ էջը դարձել է 13:

…Եթե հանենք նաեւ Լոս Անջելեսի ուսանողների միության հեռագրերն ի պաշտպանություն ուսանող Թեհլերյանի եւ Բեռլինի «թուրքական ակումբ»-ի դիմումները, որոնք պահանջում են վերանայել Թեհլերյանի նկատմամբ դատավճիռը, ապա մնում է, ըստ էության, մոտ քսան էջ, որոնք ամենաշատն են տուժել:

Գործի ամբողջական ուսումնասիրության մասին կարդացեք՝ վաղվա «Առավոտում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031