Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ընտրական այս օրենսգրքով արտահերթ ընտրությունների գնալու դեպքում ճգնաժամն ավելի կխորանա». Դավիթ Սանասարյան

Մարտ 15,2021 14:46

«Այսօր առանց խաղի կանոնները փոխելու գնալ արտահերթ ընտրությունների, մեծագույն սխալ է: Սերժ Սարգսյանի ժամանակ կարված խաղի կանոնների մասին է խոսքը: Եթե գնան, կստացվի՝ երկրորդ անգամ հագնում են Սերժ Սարգսյանի կարած կոստյումները»,-այսօր պատասխանելով հարցին՝ մասնակցելո՞ւ է առաջիկայում սպասվող խորհրդարանական ընտրություններին, ասաց Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը:

Նա լրագրողների հարցերին պատասխանեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում, որտեղ տեղի էր ունենում նրա գործով դատական նիստը:

Դավիթ Սանասարյանի կարծիքով, արտահերթ ընտրությունները երկրում ստեղծված ճգնաժամը հաղթահարելու հնարավորություն են, բայց Ընտրական այս օրենսգրքով արտահերթ ընտրությունների գնալու դեպքում ճգնաժամն ավելի կխորանա. «Ե՛վ թաղային խուժանը ե՛ւ ընտրակեղծարարը նորից շանս են ստանալու՝ ամեն ինչ անել, որպեսզի խորհրդարանում ներկայացվեն մարդիկ, որոնք, ըստ ժողովրդի պատկերացումների, պետք է չներկայացվեն»:

Հարցին՝ թաղային խուժանը չի՞ վերացել այս իշխանությունների օրոք, Դավիթ Սանասարյանն ասաց, ոչ միայն չի վերացել, այլ իր ընտրությունների օրոք գործել է. «Նաեւ այդ ընտրակարգի պատճառով է գործել»:

Պարոն Սանասարյանն ասաց, որ պատրաստվում է նոր ստեղծված քաղաքական ուժով մասնակցել գալիք ընտրություններին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031