«Տեսանյութի առթիվ ռազմական ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում, իսկ Կապանի առաջնագծում որեւէ լուրջ մտահոգության առիթ կամ կարիք չկա»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Կապանի N հենակետի զինծառայողների հրապարակած տեսանյութին, որում նրանք ներկայացնում են ծառայության անմխիթար պայմանները՝ ասաց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը։
«Անվտանգային առումով խնդիր չկա։ ՊՆ-ն ամեն ինչ անում է՝ զինվորների վիճակը, պայմանները բարելավելու ուղղությամբ։ Սրանք ընթացիկ, ամենօրյա աշխատանքներ են»,-վստահեցրեց փոխնախարարը։
Ինչ վերաբերում է զինվորների ասածին, թե իրենց հրահանգել են թողնել այդ դիրքը, Սարգսյանը նշեց․ «Դիրք թողնելու հրամանի մասին խոսք չկա, թողնենք նյութերի նախապատրաստման ընթացքին»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ