Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մոտեցումը, թե նախորդներն ամեն ինչ «ջարդեցին» Փաշինյանի գլխին, մեղմ ասած, արժանահավատ չէ. Տիգրան Աբրահամյան

Մարտ 15,2021 14:15

Արցախի նախագահի նախկին խորհրդական, «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Մի մոլորություն է շրջանառության մեջ դրվել, թե Արցախի հարցը կարար ավելի վաղ խաղաղ լուծվեր, բայց չլուծեցին։

Ըստ այդ մոտեցման, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը կարող էին հարցը լուծել ու պատերազմ չէր լինի, Նիկոլի «գլխին չէր ջարդվի», բայց չուզեցան կամ չարեցին։

Նախ սկսենք նրանից, որ Փաշինյանն ու իշխանության ղեկին եղած ղեկավարները բոլորն էլ գիտակցել են, թե ինչ պատասխանատվություն են ստանձնում, իսկ պատերազմի վտանգը միշտ էլ եղել է։

Այլ բան է, որ մինչև Փաշինյանը պատերազմ կանխելու, էսկալացիան թուլացնելու, մարտական գործողությունները ժամանակին կանգնեցնելուն ուղղված համալիր միջոցառումներ են իրականացվել, ինչը չարվեց վերջին պատերազմում։

Եթե Փաշինյանը կամ նրա կողմնակիցները համարում են, որ նա պոտենցիալ «զոհ» էր, ապա նա կարող էր պաշտոնավարումը ստանձնելուց 6 ամիս հետո, մեկ տարի հետո հեռանալ ու պետության ղեկը հանձներ նրան, ով կկարողանար ծանր իրավիճակներից արժանապատիվ ելքով դուրս գալ։

Երկրորդ, Ադրբեջանի հետպատերազմյան փուլի պահվածքն արդեն իսկ ցույց է տալիս, որ 5, 6 կամ 7 շրջան հանձնելով պարտիան ավարտվելու երաշխիք չկար։

Բանակցությունների բարդություններից մեկը դա էր։

Այս պատերազմում Ադրբեջանը ստացավ շուրջ 10 շրջան, ավելին, քան բանակցվում էր վերջին տասնամյակներում, սակայն չի կանգնում և պահանջում է ավելին, ես կասեի՝ առավելագույնը։

Եթե խնդիրը բանակցություններով այդքան հեշտ լիներ լուծելը, ապա դա կլուծվեր ավելի վաղ և սերունդներին այսպիսի ծանր բեռ չէր փոխանցվի։

Այնպես որ, մոտեցումը, թե նախորդներն ամեն ինչ «ջարդեցին» Փաշինյանի գլխին, մեղմ ասած արժանահավատ չէ։ Ադրբեջանն էլ ամեն ինչ թողած սպասում էր, թե ում գլխին է՞ ջարդվելու։

Ադրբեջանը մասշտաբային գործողության գնալու համար լավագույն պահն ընտրեց, իսկ դա Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանն էր։

Տապալումների գործընթացը բոլոր ուղղություններով երկիրը պատերազմի շեմին կանգնեցրեց, իսկ դրա առաջին մեղավորն ու պատասխանատուն մեկ մարդ է՝ Նիկոլ Փաշինյանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031