Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծում եմ՝ իշխանությունը ձեռքն արագ հետ կքաշի ՄԻՊ ինստիտուտից»․ Էդմոն Մարուքյան

Մարտ 15,2021 14:08

«Խնդիրը համակարգային է, նաեւ կարող է կապված լինել անձի հետ, որովհետեւ ՄԻՊ-ի ինստիտուտը հեղինակության հիման վրա գործող ինստիտուտ է»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

Հիշեցնենք, որ կառավարությունը մարտի 11-ի նիստում որոշել է մարդու իրավունքների պաշտպանին զրկել ֆինանսական ինքնուրույնության սահմանադրական երաշխիքից, ինչը հնարավորություն է տալիս կրճատել ՄԻՊ գործունեության տարեկան բյուջեն։

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ մարդու իրավունքների ինստիտուտի հանդեպ նման ոտնձգությունը խիստ դատապարտելի է․ «Կարծում եմ՝ այդ նախագիծը խորհրդարանում չի անցնի, կտապալվի։ Մենք դեմ ենք քվեարկելու։ Կարծում եմ՝ իշխանությունը չի պատկերացնում, թե ինչին է ձեռք տալիս, եւ ձեռքն արագ հետ կքաշի»

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031