«Նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից հետո որեւէ այլ քննարկման չեմ մասնակցել։ Ներկայացրել եմ իրավիճակից դուրս գալու մեր լուծումը։ Նախագահն այդպես է տեսնում լուծումը, որ պետք է լինեն արտահերթ ընտրություններ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Նա հայտնեց՝ չի բացառվում, որ առաջիկայում մի անգամ էլ հանդիպում լինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ «Հիմա ամեն ինչ անում ենք, որ կոնսենսուս լինի ոչ միայն խորհրդարանում, այլեւ խորհրդարանից դուրս։ Մեր համար՝ մինչեւ հունիսի մեկը պետք է ընտրություններն ավարտված լինեն։ Այսինքն, առաջիկա տասը օրում ԱԺ-ի լուծարման գործընթացը պետք է մեկնարկի»,-նշեց նա։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ