Լրահոս
Օրվա լրահոսը

ՖԲ-ում նոր հարձակում. տեղեկատվական անվտանգության մասնագետի վերլուծությունը

Մարտ 15,2021 13:45

Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մեդիա ոլորտի խորհրդատու Արթուր Պապյանի ֆեյսբուքյան գրառումը

Ուշադրություն՝ նոր հարձակման մինիվերլուծություն

Հարձակումը սկսվում է կից նկարով, որն առաջարկում է՝ “Здравствуйте, вы можете увидеть, кто посещал ваш профиль, с помощью приложения ProfileVisitor hxxps://is[.]gd/4taB7d”,

Ցուցադրվող կարճ հասցեները նույնպես փոփոխվում են՝ հավանաբար black-list-երից խուսափելու համար, օրինակ՝ այսպես hxxps://is[.]gd/28aTc9։

Հասցե կարճացնող ծառայությունը ձեզ վերաուղղորդում է ֆիշինգային հարձակումներով հայտնի այս IP հասցե՝ 172[.]67[.]83[.]132, այնտեղ ևս մեկ վերաուղղորդավորում՝ hxxps://storage[.]googleapis[.]com/82eb3cc3827267c033b24392e969ed9a/169338348.mp4։ Սա արվում է, որպեսզի բրաուզերին ու հակավիրուսին թվա, թե դուք այդ կայքից անմեղ մուլտիմեդիա ֆայլ եք քաշում, բայց իրականում այդ ֆայլի փոխարեն բեռնվում է zip ֆայլ, որը ամեն այցելուի համար կարող է որոշ փոփոխություններ կրել, օրինակ՝ ProfileVisitors (v1.1.18).zip, ProfileVisitors (v2.6.3).zip և այլն։

Հակավիրուսային բազմաթիվ ծրագրեր սրա մեջ հայտնաբերում են տրոյան, ընդ որում՝ ակնհայտ է, որ ոչ մեկի մոտ այն մինչև վերջ ուսումնասիրված չէ, եթե մեր թիմով ժամանակ ճարենք՝ մի փոքր կվիրահատենք՝ տեսնենք ինչ է անում։

Հ․գ․ Մի բան էլ՝ ինչպես ասում է Սամվել Մարտիրոսյանը՝  Ֆեյսբուքում “Гости” չկա, “Нет!!!” :))

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031