«Պարոն Ծառուկյանն ասել է, որ վարչապետի հրաժարական եւ արտահերթ ընտրություններ պետք է լինեն։ Ոչ մի պարագայում փողոցային պայքարը չի նահանջելու, քանի դեռ իշխանությունը չի հեռացել»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցադրմանը՝ Գագիկ Ծառուկյանը կողմ է ընտրություններին, դա նշանակո՞ւմ է, որ ԲՀԿ-ն դադարեցնելու է փողոցի պայքարը՝ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայրենիքի փրկության շարժման» անդամ Արման Աբովյանը։
Նա լրագրողներին հորդորեց մութ սենյակում սու կատու ման չգալ, որովհետեւ այն չկա․ «Մենք համախմբել ենք Նիկոլ Փաշինյանի հրաժարականի շուրջը, որից հետո պետք է տեղի ունենան ընտրություններ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ