Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանությունը վախենում է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացից»․ Արման Աբովյան

Մարտ 15,2021 12:44

«Իշխանության այս համառությամբ, որով հրաժարվում են առերեսվել իրականության հետ, լարվածությունը պահպանվելու է։ Հստակ բան կա՝ պետք է ուշադիր ֆիքսենք, որ ոչ ադեկվատ են գնահատում իրավիճակը»,-ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովում քվեարկությամբ այսօր մերժվեց «Լուսավոր Հայաստան» եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների հեղինակած՝ ՀՀ-ում ռազմական դրությունը վերացնելու մասին նախագիծն ԱԺ լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը։

Արման Աբովյանը նշեց․ «Երբ իշխանական պատգամավորը բողոքում է, որ Բաղրամյան պողոտան փակ է, եւ դա քաղաքացիների իրավունքների ոտնահարում է, դա զավեշտալի է։ Նոյեմբերի տասից այս կողմ բոլոր քաղաքացիների իրավունքներն են ոտնահարվում։ Ինչո՞ւ չեն խոսում Շուռնուխում ոտնահարված իրավունքների մասին»։

Արման Աբովյանի խոսքով՝ իշխանությունը վախենում է վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացից, որը հիմա հնարավոր չէ՝ ռազմական դրության պահպանման պատճառով․ «Թող իրենք ասեն, թե ինչից են վախենում»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031