Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կիրակի ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի գլխավորած պատվիրակությանը և հայտարարել, որ Արցախյան հակամարտությունը մնացել է անցյալում, և պետք է նայել ապագային: Այդ մասին հաղորդագրություն է տարածել Ալիևի մամուլի ծառայությունը:
«Այժմ հակամարտությունը մնացել է անցյալում, և մենք պետք է նայենք ապագային: Այսօր մենք ձեզ հետ քննարկեցինք ապագայի կառուցմանն ուղղված մեր հայացքները: Ես կարծում եմ, որ պատերազմից հետո վերջին 4 ամիսները ցույց են տալիս երկու կողմերի ձգտումը՝ փակել էջը և կենտրոնանալ ապագայի վրա»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ