Մարտի 14-ին, ժամը 21:57-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռի Բերդ և Լեջան համայնքների խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենայում կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Ստեփանավան-Լեջան ավտոճանապարհի 6-րդ կմ-ին «Toyota Camry» ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Վ․, ծնված 1998 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 20 մ գլորվելով գլխիվայր հայտնվել դաշտում։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, ուղևորներ Վ․ Մ․-ն (ծնված 1999 թ․), Դ․ և Ն․ Պ․-երը տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել Ստեփանավանի ԲԿ։
Կարդացեք նաև
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել և շտապօգնության ավտոմեքենային մոտեցրել վարորդին, ով մահացել է։
ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ