Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ես գտել եմ այն, ինչը սիրում եմ»

Մարտ 15,2021 13:00

Հարցազրույց երիտասարդ կոմպոզիտոր Գայանե Ալեքսանյանի հետ

– Ինչպե՞ս ընտրեցիք երաժշտության ոլորտը:

– Ես 6 տարեկան էի, դպրոցիս զուգահեռ հաճախում էի նաեւ երաժշտական դպրոց, բայց սոլֆեջիոյիս ուսուցչուհին ողջ առաջին ուսումնական տարին մայրիկիս ասում էր` եկեք երեխայի հետ դասերին նստեք, դեռ շուտ եք բերել: Իմ դասարանում բոլորն ինձանից մեծ էին։ Մի օր ուսուցչուհին դասի վերջում հետաքրքրվեց, թե դասարանում կա՞ն երեխաներ, որոնք ստեղծագործում են: Այն ժամանակ անգամ եթե ատրճանակը դնեին ճակատիս, չէի ասելու, որ՝ այ՜ո, կա, ես եմ: Բարեբախտաբար մայրս դա գիտեր ու իմ փոխարեն ասաց` այո: Տուն վերադառնալու ճանապարհին մայրիկիս ասացի. «Մամ, քեզ թվում է, որ իր նման տաղանդավոր ու հայտնի մարդը լսելու ու հավանելու է իմ գրած փոքր ու անկապ գործը»: Մամաները բարեբախտաբար խելացի են. չվիճեց հետս: Հաջորդ` այն ժամանակ ինձ համար դաժան սոլֆեջիոյի դասին, ինձ ասացին, որ պարոն Ստեփան Շաքարյանն ուզում է ինձ տեսնել, նոտաներով գնամ իր մոտ: Գնացի, նվագեցի գործս: Այնքան լավ բաներ ասաց՝ ապշել էի անկեղծ ….Նա ինձ ընդունեց իր դասարան: Առաջին գործիս անունը «Պահմտոցի» էր՝ հիշում եմ երեկվա պես, աշխարհով մեկ էի եղել: Ցավոք, ուսուցիչս մեզ հետ չէ, բայց նրա դերն ու նշանակությունը շատ մեծ է եղել, քանի որ հենց իր դասարանում սովորելով՝ երաժշտության հանդեպ իմ մեծ սերը շարունակվում է մինչ այսօր, հենց նրա շնորհիվ բացահայտվեց ստեղծագործելու իմ տաղանդը: Սովորելով իր մոտ՝ ամեն տարի ավելի ու ավելի էի մոտենում այն ամենին, ինչը դեռ ինձ համար բացահայտված չէր :

– Ու՞մ ստեղծագործություններից եք ոգեշնչվում, եւ առհասարակ ո՞րն է Ձեր ոգեշնչման աղբյուրը:

– Ոգեշնչվելու համար հստակ անուններ պետք չէ նշել, թեպետ մի անուն կցանկանամ առանձնացնել: Ռախմանինովի ստեղծագործություններից ոգեշնչվում եմ յուրահատուկ կերպով, իսկ ոգեշնչման աղբյուր կարող է հանդիսանալ ամենաանսպասելի թվացող մի բան, ցանկացած գեղեցիկ երեւույթ: Չնայած ինքս ինձ հակասելով՝ կնշեմ, որ կարող եմ գնալ թատերական մի ներկայացում դիտելու, օրինակ՝ ողբերգություն եւ ոգեշնչվել: Ոգեշնչվելու երեւույթը պարադոքսալ է, կախված է մոտեցումից, թե ինչն ուղղակի կպավ սրտիդ:

Երբ Ձեր ստեղծագործությունն ավարտին եք հասցնում, ու՞մ դատին եք հանձնում առաջինը, ու՞մ կարծիքն եք առավել կարեւորում :

– Իհարկե մայրիկիս:

– Ունե՞ք մի ստեղծագործություն, որը Ձեզ համար առանձնահատուկ է:

– Ունեմ երաժշտություն գրված կարճամետրաժ ֆիլմի համար, այս դեպքում թերեւս դա էլ կառանձնացնեմ: Ֆիլմում գլխավոր հերոսուհուն մարմնավորում էր Նազենի Հովհաննիսյանը, ֆիլմի ռեժիսորը ավարտական կուրսում էր եւ իր դիլոմային աշխատանքն էր նկարում, ես էլ հանդիսացա ֆիլմի կոմպոզիտորը:

– Ո՞րն է Ձեր ամենամեծ հաջողությունը:

– Ես գտել եմ այն, ինչը սիրում եմ ու ունեմ հնարավորություն դրանով զբաղվելու: Այդ ամենը իսկապես չափազանց երջանկացնում է :

Անգին ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

13.03.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031