Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Նիկոլ Փաշինյանը ընդհանուր մեղավորություն ունի, բայց հո մենք ամնեզիայով չենք տառապում, որ չհիշենք, թե ով ինչ էր անում»․ Ստյոպա Սաֆարյան

Մարտ 14,2021 22:29

ՀՀ հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանի ֆեյսբուքյան գրառումը

«Ազգի մտածող, վերլուծող հատվածի խնդիրը սեփական հասարակությանը վախեցնելը չէ, տագնապներն ուժեղացնելը չէ։ Ոչ էլ այն է, որ պատերազմի կամ նման ֆորսմաժորի ժամանակ բթացնեն «լավատեսությամբ»։

Ցավոք, երկուսի մեջով էլ անցանք ու անցնում ենք՝ պատերազմի ժամանակ գերդոզավորված, ապուշ լավատեսություն, հետպատերազմյա շրջանում էլ՝ բայղուշություն՝ Սյունիքը տալիս ենք, Տավուշը տալիս ենք, Հայաստանը տալիս ենք, վաղը պատերազմ է։

Այդ նույն մարդիկ պատերազմի օրերին ներքինով կամ այլ կերպ գրում էին՝ ապեր, ոնց որ թե առաջնագծից լավ լուր կա, սատկացնում ենք, ակնկալելով, որ մենք էլ կմիանանք էդ ֆեյք, վարդագույն պրոպագանդային։

Հիմա նույն մարդիկ ուղիղ 180 աստիճանով շուռ են եկել՝ մոռացել են, թե իրենք ոնց էին լծվել «վարդագույն ակնոցների» պրոպագանդային, բայց վերջում պարզվեց՝ միայն Նիկոլն ա մեղավոր․․․ Ասես՝ Նիկոլ Փաշինյանն էր էդ գերլավատեսական քարոզչությունը վարում սոցիալական ցանցերում․․․

Այո, էլի որ Նիկոլ Փաշինյանը այդ ամենի համար էլ ընդհանուր մեղավորություն ունի, բայց հո մենք ամնեզիայով չենք տառապում, որ չհիշենք, թե ով ինչ էր անում․․․

Եվ ովքե՞ր են անում դրանք․ իրենց մտավորական համարող մարդիկ՝ «վերլուծաբաններ», «լրագրողներ», «փաստաբաններ» ու այսպես շարունակ։ Ոմանց դեպքում տեսանելի է՝ միտումնավոր են անում, բայց դա թողնում եմ Աստծո դասաստանին ու իրենց խղճին, թե որքանով է ազնիվ պատերազմից հուսահատված, ընկճված, մի բուռ դարձած հասարակությանն ամեն օր ահաբեկել՝ մեդիաճորտային կեղծիք շրջանառելով կամ դրանց հավատալով․․․

Չի կարելի մի ծայրահեղությունից մյուս ծայրահեղությունն ընկնել։ Մտավորականը, վերլուծաբանը նրա համար չէ, որ պատերազմի 44 օրերին լռի, իր մաքառող ժողովրդին, զավակներին խոսք չասի, հետո ծակերից դուրս գա ու հայրենասիրություն խաղա, ողբ կապի։ Մտավորականը նրա համար չի, որ պատերազմից հետո էլ ահաբեկի սեփական հասարակությանը։ Գոնե իմ պատկերացրած մտավորականը դա չէ․․․

Գլխապատառ տարածում են՝ 16-ին պատերազմ է, հետո կասկածելով, որ դա կարող է տեղի չունենալ, «ստրախովչնի» օր են դնում՝ 23-ից հետո պատերազմ է․․․ Որտեղի՞ց են վերցնում։ Եթե բան գիտեք, ասեք, հիմնավորեք, մենք էլ միանանք էդ ամենին․․․

Եթե անգամ դրա հավատում եք, մի՞թե ձեր միակ առաքելությունը դրա մասին գրառում անելն է, կամ աթոռ պահանջելը։ Դա ասողն ու դրան հավատացողը լրիվ այլ վարքագիծ պետք է ցուցաբերի՝ համախմբի, ոգի տա, աղետը հետաձգելու քննարկումներ հրավիրի․․․

Սա անպատկերացնելի է։ Հետո էլ ասում են՝ մենք ազգի էլիտան ենք, մենք վերլուծաբան ենք, մենք փորձագետ ենք, մենք էս ենք, մենք էն ենք․․․ Թարգեք, ախպոր պես․․․»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031