Լրահոս
Օրվա լրահոսը

Լեւոն Արոնյան. «Այս ամենն ինձ սկսել է գյուղական շուկա հիշեցնել, և երբ իմ ամեն մի խոսքն ընկալվում է, թե ես ինչ-որ կողմ եմ ներկայացնում, արդեն զզվելի է դարձել»

Մարտ 14,2021 21:29

Համաշխարհային շախմատի լավագույն տասնյակում տեղ զբաղեցնող գրոսմայստերի այս որոշումը անակնկալի է բերել նաեւ ռուս շախմատային վերլուծաբան Իլյա Լեւիտովին, որը դրդապատճառների մասին հեռավար հարցազրույց է անցկացրել  անձամբ Արոնյանի հետ:

«Եթե դու իրոք քո երկրին նվիրված մարդ ես, ոլորտները չես բաժանում, թե ընդդիմությունն է ուժեղ կամ կառավարությունը: Այս ամենն ինձ սկսել է գյուղական շուկա հիշեցնել: Եվ երբ իմ ամեն մի խոսքն ընկալվում է, թե ես ինչ-որ կողմ եմ ներկայացնում, արդեն զզվելի է դարձել: Ես իսկապես ցանկանում եմ իրագործել շախմատիստի իմ ներուժը: Իսկ ես չգիտեմ՝ ինչ ներուժ ունեմ: Գուցե՝ ընդհանրապես չունեմ, խնդիրը դա չէ: Սակայն ես մարդ եմ, որն ամբողջությամբ նվիրվում է շախմատին եւ ուզում, որ իրեն գոնե հարգանքով վերաբերվեն, մի բան, որ հիմա գոյություն չունի: Ես ամեն դեպքում իմ ոլորտում հայտնի մարդ եմ: Պատկերացրեք, Ռուսաստանում շախմատը ցանկանան միավորել չապայեւականների հետ, կարծում եմ, ասենք, Վոլոդյա Կրամնիկը ինչ-որ բան կփորձի անել: Եվ ոչ թե այն պատճառով, որ քաղաքական գործիչ է, այլ նրա համար, որ դա ցավ է պատճառում, որովհետեւ այդ մարզաձեւում ինչ-որ բանի հասել է,  սրտացավ է ու  ուզում է, որ արդյունքները լինեն, հաջողությունները շարունակվեն»,- ասել է համաշխարհային շախմատի լեգենդ, հայկական շախմատի առաջատար, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը Levitovchess-ի YouTube-յան էջին տված հարցազրույցում, ինչին Լեւիտովը որպես ականատես արձագանքել է, թե Արոնյանն իրականում հրաշքներ է գործել:

«Ներկա եմ գտնվել շախմատի համաշխարհային օլիմպիադաների: Խաղալով աշխարհի ուժեղագույն հավաքականների, ուժեղագույն առանձին խաղացողների, այդ թվում՝ աշխարհի տարբեր չեմպիոնների հետ՝ դուք երեք անգամ հաղթել եք համաշխարհային օլիմպիադաներում: Դա ֆանտաստիկա է, հպարտություն ոչ միայն մարզական Հայաստանի համար, այլ երկրի համար ընդհանրապես»,-ապշած պատմել է հարցազրուցավարը:

«Դա է պատճառը, որ որոշել եմ հեռանալ: Ինձ համար չկա ավելի մեծ երջանկություն, քան ապրել հարազատ երկրում, խոսել հարազատ լեզվով: Ծնողներս ինձ այստեղ են դաստիարակել, իմ բոլոր ընկերները հայ են: Բայց այլ կերպ այլեւս չես կարողանում: Երբ ամեն անգամ բերանդ փակում են, ու դու քեզ այլեւս ավելորդ մարդ ես զգում, հոգեբանորեն դժվարանում ես լիարժեք ապրել»,-ասել է Լեւոն Արոնյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031