«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Առաջնագծից դիրքապահները հերթական տեսանյութ/տեսաուղերձն են հրապարակել, այս անգամ՝ Կապանի ուղղությունից։
Նմանատիպ հրապարակումների վտանգավորության մասին կարելի է երկար քննարկել, բանավիճել, բայց բովանդակային առումով մի քանի փաստ անհրաժեշտ է արձանագրել։
Առաջին, նոր իրողություններով և նոր տեղակայվող հենակետերի անհրաժեշտությամբ պայմանավորված, պետք է առաջնային ձևակերպել, թե ո՞նց ենք պատկերացնում նոր առաջնագիծը, ինչ կահավորմամբ, տեխնիկական հագեցվածությամբ, կենցաղով և ստորաբաժանումներով։
Կարդացեք նաև
Երկրորդ, հասկանալի է, որ դժվար է կարճ ժամանակում ունենալ այնպիսի պաշտպանական գիծ, որը ծառայության կրման և անվտանգության համար ցանկալի խնդիր կլուծի, բայց հրատապ քայլեր պետք է ձեռնարկվեն և սկզբնական փուլում նվազագույն պայմաններ ապահովել։
Երրորդ, միաժամանակ ակնհայտ է, որ զորքերում անձնակազմի հետ բացատրական, իրազեկման, բարոյահոգեբանական աշխատանքը պետք է ուժեղացնել։
Չորրորդ, տեսանյութում զինծառայողները խոսում են դիրքը թողելու հրամանի մասին, տեսանյութում նշվում է կոնկրետ դիրքի համարը և ասվում է, որ այն Կապան քաղաքի սահմանին է։
Թե ինչ հրամանի մասին է խոսքը և ինչ նպատակով է իջեցվել, նույնիսկ չեմ ուզում արձագանքել։
Հինգերորդ, տեսանյութում նշվում է, որ հրաման է իջեցված, որպեսզի դիրքում զինծառայողները մարտական հերթապահությունը կրեն առանց «մագազինի» (պահեստատուփ)։
Չմանրամասնեմ նման հրամանի հետևանքները։ Հուսով եմ, որ լավ չեմ հասկացել այն, ինչ լսեցի տեսանյութում։
Եվ վերջինը, սկսել են չզարմանալ ցանցում հայտնվող բազմաթիվ նմանօրինակ տեսանյութերից։
Նայեք, թե ովքեր են ներկայացնում երկիրը, ղեկավարում պաշտպանական համակարգը և ամեն ինչ օրինաչափ կթվա։
Ինչ խոսք, սա այսպես չենք կարող թողել։