Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշներ 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը եւ 77 կգ քաշային Կարապետ Չալյանը Տոկիոյի օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճել են:
Մարզաձեւի միջազգային միության (UWW) սահմանած կանոնների համաձայն, երկրները, որոնց ներկայացուցիչները այս կամ այն քաշային կարգերում օլիմպիական ուղեգիր արդեն նվաճել են, տվյալ քաշային կարգերում վարկանիշային մրցումների մասնակցելու իրավունք չունեն:
Այդ պատճառով Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականը Բուդապեշտի վարկանիշային մրցաշար կմեկնի մյուս չորս օլիմպիական քաշային կարգերում: Տոկիոյում իրենց թիմակիցներին միանալու ջանքեր կգործադրեն 60 կգ քաշային Գեւորգ Ղարիբյանը, 67 կգ Սլավիկ Գալստյանը, 87 կգ Արթուր Շահինյանը եւ 130 կգ Դավիթ Օվասապյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ