Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստվում է Բուդապեշտում եկող շաբաթ մեկնարկող օլիմպիական վարկանիշային մրցաշարին:
Մարզչական շտաբը նպատակահարմար է համարել, որ օլիմպիական վեց քաշային կարգերից (57, 65, 74,86, 97, 125) մեր մարզիկները կմասնակցեն չորսին:
Տոկիո մեկնելու ուղեգրի համար Հունգարիայի մայրաքաղաքում կգոտեմարտեն 57 կգ քաշային Արսեն Հարությունյանը, 65 կգ՝ Վազգեն Թեւանյանը, 74 կգ՝ Հրայր Ալիխանյանը եւ 86 կգ՝ Հովհաննես Մխիթարյանը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, թե ամառային 32-րդ օլիմպիական խաղերին չորս ըմբիշի մասնակցության ակնկալիք ունի:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ