ԱԺ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի ֆեյսբուքյան գրառումը
Հարգելի՛ հայրենակիցներ, ինչպես գիտեք, մի քանի օր կրկին Արցախում էի մի շարք կարևոր ծրագրերով, որոնցից մեծ մասի մասին հանրային չեմ կարող գրել՝ ելնելով անվտանգությունից և հետագայում մի քանի անձանց քաղաքական ինքնահաստատումից զերծ մնալու համար, բայց նշեմ, որ սոցիալական և առողջապահական ու կրթական հարցերով կրկին սկսել ենք մեկնարկել կիսատ թողած գործերը և մի շարք այլ կարևոր նախաձեռնություն ենք անում, որոնց արդյունքները հետագայում կհրապարակեմ:
Արցախում կապի ոչ այնքան բարվոք լինելու պատճառով՝ շատ հարցերից զերծ եմ մնացել, սակայն ծանոթացա ՄԻՊ-ի հանդեպ կառավարության քայլերին և չզարմացա, քանի որ սպասում էի. չի՛ կարող չհետապնդվել աշխատող և արագ արձագանքող մարդը:
Օնիկ Գասպարյանի հայտնի պատմության մեկնարկից հետո սպասում էի, որ հերթը կհասնի Թաթոյանին, հոտառությունս չդավաճանեց և շատ արագ անցում եղավ, բայց բոլորս ենք տեսել ՄԻՊ-ի աշխատանքը և բոլորս պարտավոր ենք պաշտպանելու հետապնդումից, որպեսզի արդարությանը վերականգնվի:
Կարդացեք նաև
Հետևողական եմ լինելու գործընթացին և ամեն քայլ կատարելու եմ, որ վերջին կայացած կառույցի դուռն էլ չփակեն: Սպայի պատիվը գետնով տվողը չի կարող հարգել մարդու աշխատանքը:
Ամուր եղեք և միասնական: