ԵԱՀԿ գործող նախագահ և Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն մարտի 15-ին կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնում է ԵԱՀԿ մամուլի ծառայությունը:
Անն Լինդեն Ադրբեջանում հանդիպումներ կունենա նախագահ Իլհամ Ալիևի, արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի և վարչապետ Ալի Ասադովի հետ, որոնց ընթացքում կքննարկվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և ԵԱՀԿ շարունակական դերակատարությունը հակամարտության կարգավորման գործընթացում:
Անդրադարձ կկատարվի նաև ԵԱՀԿ-ի և Ադրբեջանի միջև համագործակցության ամրապնդմանը:
ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն հանդիպումներ կունենա նաև քաղաքացիական հասարակության անդամների հետ: