Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լևոն Արոնյան․ «Երբ ես նախաձեռնություն էի ցուցաբերում, ինձ հասկացնում էին, որ իմ կարծիքը ոչինչ չարժե»․ Sputnik Արմենիա

Մարտ 14,2021 14:30

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանի համար ԱՄՆ մեկնելու որոշման պատճառը պետության կողմից նրա նկատմամբ «ոչ մի» վերաբերմունքն է եղել։ Նշել է շախմատիստը LevitovChess YouTube-ի հետ հարցազրույցում։

«Ես պետք է փորձեմ օգտագործել իմ ներուժը, բայց վերջին շրջանում իմ նկատմամբ վերաբերմունքը, ցավոք, չեմ ասի, թե նախկինը չէր, այն պարզապես չկար։ Սկզբունքորեն ինձ պետությունը միշտ օգնել է, իսկ եթե չի էլ օգնել, ապա հարգանք է ցուցաբերել։ Երբ տեսնում եմ, որ ինչ-որ բան սխալ է իմ ոլորտում, ես փորձում եմ փոխել ինչ-որ բան։ Իսկ այս դեպքում, երբ ես նախաձեռնություն էի ցուցաբերում, ինձ հասկացնում էին, որ իմ կարծիքը ոչինչ չարժե», – ասել է Արոնյանը։

Շախմատիստի խոսքով՝ իրեն՝ ապաքաղաքական մարդուն, այնպես են վերաբերվել, կարծես թե ինքն անընդհատ ինչ-որ բան է ուզում։

Մինչդեռ, գրոսմայստերի խոսքով, ինքը միայն ներկայացրել է շախմատ և շախմատի աշխարհի շահերը, չի ձգտել ֆինանսական աջակցության:

«Հարցն, իհարկե, փողը չէ, այլ այն, որ քեզ անընդհատ «տրոլլինգ» են անում։ Ասենք, հրավիրում են քեզ ինչ-որ հանդիպման, իսկ իրենք չեն էլ գալիս, այն, ինչ ասում ես, ընկալվում է որպես նախկին իշխանությունների ֆավորիտի խոսք։ Իսկ դա նշանակում է, որ այն ամենը, ինչ դու ասում ես, ճիշտ չի կարող լինել, քանի որ դու ներկայացնում ես ինչ-որ մեկի շահերը, թեպետ իրականում դու ներկայացնում ես քո ոլորտի մասնագիտական շահերը», – ասել է Լևոն Արոնյանը։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031