Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Freedom House-ի հայտարարությունը երկխոսության կոչ է` ուղղված մեղմացնելու Հայաստանի հանրության շրջանում առկա բևեռացումը. Սոսի Թաթիկյան

Մարտ 14,2021 13:42

Հայաստանում Freedom House-ի ծրագրի համակարգող Սոսի Թաթիկյանի ֆեյսբուքյան գրառումը

Ամերիկյան FreedomHouse կազմակերպության` Հայաստանի վերաբերյալ մարտի 12-ի հայտարարությունը բազմաշերտ է և անդրադառնում է մի քանի հարցի, սակայն հայ հանրության տարբեր շրջանակներ դրանից ընտրողաբար առանձնացնում են միայն իրենց հաճո կամ ոչ հաճո մասերը և կենտրոնանում դրանց վրա:

Հայտարարությունը մի կողմից աջակցություն է հայտնում ՄԻՊ-ին` կառավարության կողմից այդ գրասենյակին ֆինանսական երաշխիքներից, ավտոմեքենաներից, և հետևաբար նաև անկախությունից և աշխատանքային կարողություններից զրկելու փորձերի ենթատեքստում:

Մյուս կողմից, այն աջակցում է Հայաստանի քաղաքացիական հասարակությանը, հատկապես այն հասարակական կազմակերպություններին, ովքեր թիրախավորվում և ստիգմատիզացվում են ժողովրդավարական բարեփոխումների հակառակորդների կողմից, ընդհուպ մինչև իրենց գրասենյակների վրա հարձակումները, ինչպես նաև նշում է իրավապահ մարմինների անտարբերությունն ու անգործությունը այդ հարցում:

Այն նշում է ապատեղեկատվության արշավը Հայաստանում, որը միայն ավելի է խորացնում քաղաքական ճգնաժամը Հայաստանում:

Այն նշում է նոյեմբերի 9-ի զինադադարի հայտարարությունից հետո Կառավարության և Ազգային Ժողովի շենքեր ներխուժումը և ԱԺ նախագահի վրա դաժան հարձակումը:

Այն նշում է ԼՂ հակամարտության հետևանքով առաջացած քաղաքական ճգնաժամի համատեքստում ժողովրդավարության և մարդու իրավունքների ինստիտուտների և քաղաքացիական հասարակության մեծ դերը երկրում:

Այն կոչ է անում իշխանություններին աջակցել ՄԻՊ-ին ու քաղաքացիական հասարակությանը` նրանց գործառույթների և դերի անխափան իրականացման գործում:

Այս հայտարարությունը երկխոսության կոչ է և ուղղված է մեղմացնելու Հայաստանի հանրության շրջանում առկա բևեռայնացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031