Լրահոս
Օրվա լրահոսը

Վինեգրետ թանձրուկ աղցանների համար (տեսանյութ)

Մարտ 14,2021 15:21

Ֆրանսիական այս թանձրուկը (սոուս, dressing), թերեւս, աղցանները համեմելու համար ամենահեշտ, ամենահամեղ եւ ամենահայտնի հավելումն է:

Վինեգրետ թանձրուկը բաղկացած է 4 բազային մթերքից՝ քացախ (հիմնականում օգտագործվում է սպիտակ գինու կամ խնձորի քացախը, սակայն որոշ տարբերակներում նաեւ՝ կարմիր գինու քացախը, իսկ երբեմն նույնիսկ բալզամիկ քացախը), բուսական յուղ (հիմնականում օգտագործվում է ձիթապտղի extra virgin տեսակի յուղը, սակայն որոշ աղցանների համար նախընտրելի է այլ բուսական յուղ), աղ եւ սեւ պղպեղ: Գլխավորը այստեղ 1:3- ի համամասնությունը պահելն է, այսինքն՝ 1 բաժին քացախին՝ 3 բաժին բուսական յուղ, օրինակ՝ 50 մլ քացախ, 150 մլ բուսական յուղ, կամ՝ 1 բաժակ քացախ, 3 բաժակ բուսական յուղ: Որոշ դեպքերում քացախը կարելի է փոխարինել կիտրոնի հյութով: Աղն ու սեւ պղպեղը՝ ըստ ճաշակի:

Հարկավոր է պարզապես իրար խառնել բոլոր մթերքները, որպեսզի ստացվի միասեռ զանգված: Լավագույն եղանակը ապակյա տարայի մեջ լցնելը եւ թափահարելն է:

Վինեգրետ թանձրուկների որոշ տարատեսակներ կարող են պարունակել նաեւ մանանեխ, մանր կտրատած սոխ, անգամ՝ մեղր:

Այս թանձրուկը կարող է անգամ պարզագույն մթերքը դարձնել համեղագույն աղցան: Օրինակ՝ խաշած եւ կտրատած կարտոֆիլին ավելացրեք սոխով եւ մանանեխով վինեգրետ թանձրուկ, եւ կզգաք, որ դա ոչ թե պարզապես կարտոֆիլ է, այլ անմահական համով աղցան, որից չես կարողանում կտրվել:

Կամ այլ տարբերակ՝ խորը ամանի մեջ լցրեք թարմ, կանաչ աղցաններ, ասենք՝ հազարաթերթիկի տեսակներ, սպանախ, բազուկի տերեւներ, ռուկոլա, թարմ կանաչիներ, եւ վրան ցողեք այս թանձրուկից: Իսկապես հրաշալի կանաչ աղցան է դառնում:

Արագ աղցանների եւ վինեգրետի պատրաստման մանրամասները՝ տեսանյութում:

Բարի ախորժակ:

Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031