«Հայրենիքի փրկության շարժման» ցուցարարներն այսօր, ինչպես հայտնել էինք, հավաքվել են Բաղրամյան պողոտայում՝ նախագահական նստավայրի դիմաց, քանի որ, ըստ տեղեկությունների, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է նախագահ Արմեն Սարգսյանի հետ։
Նստավայրը բոլոր կողմերից շրջափակված էր ոստիկանական պատնեշներով, երբ մի խումբ ցուցարարներ շարժվեցին դեպի նախագահական նստավայրի հետնամաս ու ցանկացան խոչընդոտել Նիկոլ Փաշինյանի տեղաշարժը։
Ոստիկանները նրանց թույլ չտվեցին առաջանալ դեպի հետնամուտք, տեղի ունեցավ հրմշտոց։ Վնասվել է քաղաքացիներից մեկի ոտքը։
16:10- ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը հայտարարեց՝ իրենց տեղեկացրել են, որ Նիկոլ Փաշինյանը կարողացել է մեկ այլ մուտքով հեռանալ նախագահական նստավայրից, սակայն իրենց ցույցը, միեւնույն է, նպատակին հասել է՝ ցույց տալով, որ վարչապետը չի կարողանում իր իսկ երկրում նորմալ տեղաշարժվել։
Կարդացեք նաև
Ցուցարարները վերադարձան Բաղրամյան պողոտա։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ