«Սպասելիք չունենք, սա որեւէ բանի չի նպաստելու եւ հերթական ցուցադրական, անիմաստ հանդիպումն է»,-նախագահական նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Հայրենիքի փրկության շարժման» անդամ, ՀՅԴ գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Շարժման ցուցարարները հավաքվել են նախագահական նստավայրի դիմաց, քանի որ, ըստ տեղեկությունների, վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկել է նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպելու։ «Նախագահն առաջարկել էր հանդիպման ձեւաչափ, մենք համաձայնել էինք մեր օրակարգով, իրենք խուսափել են եւ շարունակում են իրենց ձեւական շոուները»,-նշեց Իշխան Սաղաթելյանը։
Նրա խոսքով՝ հիմա շուտ է խոսել ընտրությունների մասին, որովհետեւ նախ պետք է վարչապետը հրաժարական տա, հետո՝ խորհրդարանն ինքնալուծարվի։ «Պետք չէ շեղել օրակարգը։ Եթե վարչապետի աթոռը զբաղեցնողը քաղաքում զորքով է շարժվում, ո՞նց է քարոզարշավ անելու, գյուղի մշակույթի տան գլխին դիպուկահարներո՞վ»,-հարցադրումներ արեց Իշխան Սաղաթելյանը։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ