Ինչպես հայտնի է, բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա են հազարավոր թափուր աշխատատեղեր։
2020 թ. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն կողմից առաջին անգամ իրականացվեց «Մասնագետների պատրաստման բուհ-մասնավոր հատված համագործակցություն» ծրագիրը, որի արդյունքներով ավելի քան 5000 մասնակիցների շուրջ 30%-ը աշխատանք են գտել կամ պրակտիկա են անցնում տարբեր ընկերություններում։
Ավելի մանրամասն թվերը ներկայացված են ստորև.
– 2020 թ. ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ հեռահար տեխնոլոգիական վերապատրաստման դասընթացների են մասնակցել ավելի քան 5000 մասնագետներ,
Կարդացեք նաև
– Ծրագրի շահառուներին կրթել են ոլորտի թվով 121 պրոֆեսիոնալներ,
– Դասընթացներն իրականացվել են 19 տարբեր ուղղություններով, մասնավորապես՝ կիբերանվտանգություն, ծրագրավորման տարբեր լեզուներ, նախագծերի կառավարում և պահանջված այլ ուղղություններով,
– Դիմորդների ընդհանուր թիվը կազմել է 15,360․
Երևանից մասնակցել են 7,475, իսկ մարզերից և Արցախից՝ 7,885 մասնագետներ,
– Ծրագրի շրջանավարտների շուրջ 30%-ն աշխատանքի է անցել կամ պրակտիկա է անցնում տարբեր տեխնոլոգիական ընկերություններում,
– 2021 թվականի ծրագրով շուտով կհայտարարվեն մրցույթներ և կընտրվեն ոլորտի լավագույն դասընթացներ մատուցող կազմակերպությունները՝ հազարավոր նոր մասնագետների վերապատրաստման և դեպի տեխնոլոգիական ոլորտ ուղղորդման նպատակով։
Մանրամասներին ծանոթանալու համար կարող եք այցելել՝ https://edu.hti.am/ կայք:
ՀՀ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ