Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծառուկյանի դիրքորոշումն անփոփոխ է՝ իշխանությունը պետք է հրաժարական տա»․ Արման Աբովյան

Մարտ 13,2021 14:36

«Հանդիպումը պետք է լինի բովանդակային։ Եթե պարզապես պետք է քննարկեն իրավիճակը, այսինքն՝ խոսեն խոսելու համար․․․ հասկանում ենք, որ իրավիճակը քննարկելու, ուղղակի խոսելու համար դա արդյունավետ չէ։ Հստակ պետք է հասկանալ, թե ինչի մասին է խոսքը»,-ԱԳՆ-ի դիմաց լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Հայրենիքի փրկության շարժման» անդամ Արման Աբովյանը։

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը քաղաքական ուժերին հանդիպման էր հրավիրել եւ երեկ հայտարարել՝ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը և «Հայրենիքի փրկության շարժումը» հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել, ուստի այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի:

Արման Աբովյանը վերահաստատեց ԲՀԿ-ի օրակարգը՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա, պետք է լինեն արտահերթ ընտրություններ․ «Գագիկ Ծառուկյանը վերահաստատել է իր դիրքորոշումը, որն անփոփոխ է՝ իշխանությունը պետք է հրաժարական տա, եւ որքան հնարավոր է շուտ պետք է լինեն ընտրություններ, որոնց արդյունքում նոր իշխանությունը երկիրը պետք է հանի ճգնաժամից։ Նոր իշխանությունն էլ ձեւավորում է ժողովուրդը։ Ենթատեքստ մի փնտրեք»։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր է այցելել ԱԳՆ՝ շնորհավորելու մարտի 2-ին նշված դիվանագետի օրը, եւ ցուցարարները հավաքվել են ԱԳՆ շենքի դիմաց։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031