Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Մենք պատրաստակամ էինք քննարկել, բայց նախագահի հանդեպ վստահության պակաս կա»․ Արծվիկ Մինասյան

Մարտ 13,2021 14:30

«Շարժումը հստակ ասել էր իր օրակարգը եւ պատրաստակամ եղել քննարկել։ Այն, ինչ անում էր նախագահը որպես միջնորդություն, ըստ էության, բավարարվել է շարժման կողմից, սակայն այն կարգավիճակը եւ այն վիճակը, որի շրջանակում նախագահը փորձեց այդ գործողությունը ձեռնարկել, ակնհայտ է, որ նաեւ իր հանդեպ վստահության պակաս կա»,-լրագրողների հետ զրույցում այսօր ԱԳՆ-ի դիմաց ասաց ՀՅԴ գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը։

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանը քաղաքական ուժերին հանդիպման էր հրավիրել եւ երեկ հայտարարել՝ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցությունը և «Հայրենիքի փրկության շարժումը» հանդիպման համար առաջարկել են իրենց օրակարգն ու պայմաններ ներկայացրել, ուստի այս պահին մեկ սեղանի շուրջ հանդիպման ձևաչափը դառնում է անիրագործելի:

Արծվիկ Մինասյանը հիշեցրեց՝ եթե նախագահն ընթացք տար ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի ազատման գործընթացին (այսինքն, վարչապետի այդ միջնորդության հարցով դիմեր ՍԴ․-խմբ․), ապա նախագահի հանդեպ վստահության խնդիր չէր լինի․ «Այդ քայլից հետո միայն այս նախաձեռնած հանդիպումը կլիներ նախագահի կողմից սրտացավ վերաբերմունք։ Բոլորս ենք հասկանում, որ Նիկոլ Փաշինյանը բացարձակ ցանկություն չունի արտահերթ ընտրություններ իրականացնելու»։

Նշենք, որ «Հայրենիքի փրկության շարժման» տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր է այցելելու ԱԳՆ՝ շնորհավորելու մարտի 2-ին նշված դիվանագետի օրը, եւ ցուցարարները հավաքվել են ԱԳՆ շենքի դիմաց։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031