«Այն օրը, երբ «Հայրենիքի փրկության շարժումը» որոշի հաղթահարել ոստիկանական շղթան, այդ օրը նա պարտադիր կհաղթահարի այն։ Ոչ միայն այն պատճառով, որ շարժումը վայելում է ժողովրդի վստահությունը, այլ որովհետեւ ոստիկանի համազգեստ կրող մեր եղբայրները չեն կանգնի ժողովրդի հաղթանակի ճանապարհին»,-լրագրողների հետ զրույցում ԱԳՆ շենքի դիմաց այսօր ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը։
Նշենք, որ շարժման տեղեկություններով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր է այցելելու ԱԳՆ՝ շնորհավորելու մարտի 2-ին նշված դիվանագետի օրը։ Հայկ Մամիջանյանի խոսքով՝ եթե Նիկոլ Փաշինյանն իրեն երկրի ղեկավար է համարում, բայց շրջում է մեծաքանակ ոստիկաններով, նա արդեն մահացած է որպես քաղաքական գործիչ։
Հայկ Մամիջանյանը նշեց, որ այսօրվա գործողությունները չեն բացահայտի․ «Վերահաստատեմ, որ Փաշինյանն ու իր ուսապարկերը օր ու արեւ չեն ունենալու։ Չեմ հիշում ղեկավարի, որը քաղաքում այսպես է շրջում»։
Կարդացեք նաև
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանն էլ հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանին պաշտպանելու համար իշխանությունը մարզերից հազարավոր ոստիկանների է բերել եւ փակել քաղաքի կենտրոնը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ