«Պատերազմից հետո, չեմ կարող ասել, թե որ օրն էր, բայց արդեն բավականին երկար ժամանակ է՝ կառավարությունից մեզ տեղեկացրել էին, որ ՄԻՊ-ին այլեւս չեն հրավիրում կառավարության նիստերին։ Այդ պատճառով ես այլեւս չեմ մասնակցում կառավարության նիստերին»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Հիշեցնենք, որ կառավարությունը մարտի 11-ի նիստում որոշել է մարդու իրավունքների պաշտպանին զրկել ֆինանսական ինքնուրույնության սահմանադրական երաշխիքից, ինչը հնարավորություն է տալիս կրճատել ՄԻՊ գործունեության տարեկան բյուջեն, Արման Թաթոյանն էլ այսօր ասաց, որ սա ուղղված է ՄԻՊ աշխատանքը սահմանափակելուն, իշխանությունից կախվածության մեջ գցելուն, եւ այս ամենը հետեւանքներ է ունենալու։
Արման Թաթոյանը նշեց՝ կառավարությունից չեն պատճառաբանել, թե ինչու իրեն այլեւս չեն հրավիրել նիստի, եւ ինքը չի մասնակցել նաեւ մարտի 11-ի նիստին․ «Դա կառավարության իրավունքն է, եւ ես չեմ մասնակցում»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ նախորդ կառավարությունների ժամանակ նման նախադեպ եղե՞լ է։ «Իմ օրոք չի եղել»,-պատասխանեց Արման Թաթոյանը։ «Ես չեմ աշխատում որեւէ մեկին դուր գալու համար, ես կատարում եմ իմ աշխատանքը»,-հավելեց նա։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Պարոն Թաթոյան,իրավիճակ է փոխվել՝թուրքերն են որոշորմ մեր իշխանությունների գործելակերպը՝իսկ Դուք նրանց ,,քարշ եք տալիս միջազգային ,,իրավապաշտպան,,տարբեր կազմակերպություններ…Բ ա ա ա…