ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի ելույթը ԵԱՀԿ ԽՎ նիստի ընթացքում
Պատերազմը սկսվել է Ադրբեջանի կողմից՝ լինելով երկար պլանավորված եւ ուղեկցվելով ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների կողմից դրա նպատակների մասին հստակ բարձրաձայնմամբ, այն է՝ հայերի էթնիկ զտումն իրենց հայրենիքից, ինչպես նաեւ հակամարտությունը բռնի ուժով լուծելը:
Վստահության միջավայրի կառուցման հնարավորության համար անշրջանցելի պայման է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների եւ պահվող անձանց անհապաղ վերադարձի ապահովումը: Գերիների հարցի օգտագործումը քաղաքական նպատակներով անընդունելի է:
Միջազգային հանրության եւ կազմակերպությունների կողմից պատերազմը դադարեցնելու կոչերի շարքում թիրախային եւ հստակ քննադատության ձայները պետք է լինեն ավելի բարձր:
Կարդացեք նաև
Պատերազմական հանցագործությունների դատապարտումը եւ հումանիտար խնդիրների հասցեագրումն ուղղված է ոչ միայն նրանց, ովքեր տառապել են պատերազմի արդյունքում, այլեւ ունի մեկ այլ կարեւոր նպատակ. կանխել եւ թույլ չտալ դրանց կրկնությունն ապագայում:
Ելույթի տեսանյութը՝ այստեղ:
ՀՀ ԱԺ ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ