Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լոս Անջելես քաղաքը ժամանակավորապես կասեցնում է Շուշի քաղաքի հետ «բարեկամ քաղաք» հարաբերությունն այնքան ժամանակ, քանի դեռ այն ապօրինաբար գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ․ «Երկիր մեդիա»

Մարտ 13,2021 12:27

Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը՝ խորհրդի անդամ Փոլ Կրեկորյանի առաջարկությամբ և Միթչ Օ՛Ֆարելի աջակցությամբ, միաձայն բանաձև է ընդունել, որով վերահաստատում են Լոս Անջելես քաղաքի աջակցությունը Արցախի Հանրապետության ժողովրդին։ Բանաձևն ընդունվել է 2021 թվականի փետրվարի 2-ին և ուժի մեջ մտել մեկ ամիս անց՝ պայմանավորված ընթացակարգով։ Բանաձևում նշվում է․

«Լոս Անջելես քաղաքը մշտապես աջակցել է Արցախի Հանրապետության (նախկինում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) էթնիկ և մշակութային առումներով տարածաշրջանում բնիկ հայ ժողովրդին, որը քաջաբար հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից և Խորհրդային Ադրբեջանից 30-ից ավելի տարի առաջ և բռնեց ժողովրդավարության ճանապարհը։ Արցախի ժողովրդի պատմական պայքարը, ներառյալ 1991-94թթ․ հաղթանակով պսակված անկախության համար պատերազմը, նման է ժողովրդավարական պետություն կերտած բոլոր ժողովուրդների պայքարին, որոնք ձգտել են ժողովրդավարական պետություններ ստեղծել՝ ազատ ընտրությունների ճանապահով ազատության և ինքնորոշման արժեքներ որդեգրած, ներառյալ ԱՄՆ-ի հիմնադիրները»։

Բանաձևում հղում է արվում 2013 թվականին Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից պաշտոնապես միաձայն ընդունված փաստաթղթին, որով Արցախի Հանրապետությունը ճանաչվեց՝ իբրև ազատ, անկախ և ինքնիշխան պետություն։ Նույն փաստաթղթում Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունը վերահաստատում է 2020 թվականի դեկտեմբերին ընդունած փաստաթուղթը, որում նշվում է, որ « Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը վերահաստատում է նվիրվածությունը Արցախի Հանրապետության պայքարին աջակցելու առաքելությանը և նրա ժողովրդի ինքնորոշմանը՝ կոչ անելով նաև ԱՄՆ դաշնային իշխանությանը հետևել իր օրինակին»։

Միաձայն ընդունված հռչակագրում Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունը «հարգելով հարձակմանը զոհ գնացած հազարավոր նահատակներին և խոնարհվելով նրանց հիշատակի առաջ, նոյեմբերի 9-ը հռչակում է Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային զոհ գնացած հազարավոր հայերի հիշատակի օր»։

Նույն օրը Լոս Անջելեսի քաղաքային խորհուրդը մեկ այլ բանաձև է ընդունել՝ կապված Շուշիի հետ։ Ինչպես հայտնի է, դեռևս 2012 թվականի Ապրիլի 24-ին Լոս Անջելեսի քաղաքային իշխանությունը Շուշին հռչակել էր «բարեկամ քաղաք»։ Նույն բանաձևում նշվում է, որ «Արցախի մշակութային սիրտը՝ դարավոր Շուշին, մեծ կարևորություն ունի աշխարհասփյուռ հայերի համար»։

Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով ավերվեցին նաև մշակութային բազմաթիվ կոթողներ։ «Լքված լինելով միջազգային հանրության կողմից և դիմակայելով Արցախի գոյության նկատմամբ սպառնալիքին և հայ ժողովրդի նկատմամբ ևս մեկ ցեղասպանության վտանգին, Հայաստանը ստորագրեց հրադադարի հայտարարություն՝ Ռուսաստանի միջնորդությամբ, որը Ադրբեջանին թույլ տվեց հսկողության տակ վերցնել Արցախի մի զգալի մասը և Շուշի քաղաքը», գրված է բանաձևում։ Հետևաբար, Լոս Անջելես քաղաքը ժամանակավորապես կասեցնում է Շուշի քաղաքի հետ «բարեկամ քաղաք» հարաբերությունն այնքան ժամանակ, քանի դեռ այն ապօրինաբար գտնվում է Ադրբեջանի հսկողության տակ։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031