Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանն առաջնորդվում է բացառապես մեկ սկզբունքով՝ ինչքան վատ, այնքան լավ․ «Փաստ»

Մարտ 13,2021 11:43

2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո պետությունը բազմաթիվ ճգնաժամերի ու կազուսային իրավիճակների առաջ է կանգնել, որոնց արդյունքում էլ երկրի առաջընթացի ճանապարհին նոր խոչընդոտներ են առաջանում։ Իսկ ճգնաժամերը հաճախ պարզապես արհեստական են ստեղծվում։

Փաշինյանի պատճառով մեզ պարտադրված պատերազմում նույն Փաշինյանի պատճառով պարտությունից հետո ստեղծված ներքաղաքական ճգնաժամը կարգավորելու անվան տակ Փաշինյանն արտահերթ ընտրությունների թեման դաշտ նետեց՝ դրանով նպատակ հետապնդելով միայն ժամանակ շահել իր պաշտոնավարումը երկարացնելու համար, ինչն էլ ավելի խոր ներքաղաքական կրիզիսի առաջացման պատճառ է դառնում։

Դրան գումարվեց նաև բանակում ստեղծված ճգնաժամային իրադրությունը, երբ վարչապետի պաշտոնին կառչած անձն իր անհասկանալի քայլերով նախ՝ հարուցեց զինվորականների դժգոհությունը, ապա իրավիճակի կարգավորմանն ուղղված քայլերի փոխարեն, փորձեց ավելի խճճել իրադրությունը, ամեն կերպ ազատվել ԳՇ պետից ու իրական քաոս ստեղծեց, այսինքն՝ փաստացի հասավ իր նպատակին։ Այսպիսի քայլերի ամբողջության արդյունքում է, որ պետական համակարգի աշխատանքն այսօր խաթարված է գրեթե բոլոր ուղղություններով՝ երկրի կառավարումից մինչև առանձին գերատեսչությունների գործունեություն։

Բայց իր իշխանության փաստացի պահպանմամբ արտահերթ խորհրդարանական ընտրությունը, որի թեման կրկին ամբողջ ուժով առաջ է տանում Փաշինյանը, այս իրավիճակում ոչ թե խնդիրների հանգուցալուծման տարբերակ է, այլ արդեն պետության մակարդակով նոր ճգնաժամ առաջացնելու եղանակ։ Մի խոսքով, մարդն առաջնորդվում է բացառապես մեկ սկզբունքով՝ ինչքան վատ, այնքան լավ: Լավ, իհարկե, միայն իր համար: Իսկ երկիրն ու ժողովուրդը կարևոր չեն…

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031