Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Թեհրանին հաջողվի հասնել միջուկային ներուժի, ապա կասկած չկա, որ դա խթանելու է Թուրքիայի հավակնությունը. «Ժամանակ»

Մարտ 13,2021 11:36

Ռուսաստանն ու Թուրքիան տվեցին 22 միլիարդ դոլար արժողությամբ ատոմակայանի ծրագրի երկրորդ բլոկի շինարարության մեկնարկը:

Բլոկները լինելու են չորսը: Ռուսաստանը փաստորեն կառուցում է Թուրքիայի առաջին ատոմակայանը: Սա, իհարկե, միայն բիզնես ծրագիր չէ, այլ աշխարհաքաղաքական նշանակության հանգամանք, որտեղ կա, թերևս, մի բավականին հետաքրքիր նրբերանգ: Բանն այն է, որ խաղաղ միջուկային տեխնոլոգիաների փոխանցումը կարող է դառնալ այսպես ասած ռազմական միջուկային տեխնոլոգիաների շուրջ գործակցության մեկնարկ:

Եվ այդ իմաստով, Թուրքիա-Ռուսաստան ատոմակայանի ծրագիրը ուշադրության է արժանի նաև այդ առումով: Այն, որ Թուրքիան լրջորեն մտածում է միջուկային զենքի մասին, բացահայտ կերպով հայտարարել է այդ երկրի նախագահ Էրդողանը՝ ասելով, որ Թուրքիան արժանի է միջուկային զենք ունեցող տերություն լինելուն: Թուրքիայի այդ հավակնությունը քաղաքական առումով էապես կախված կարող է լինել Իրանի միջուկային ծրագրի ընթացքից:

Եթե Թեհրանին հաջողվի հասնել միջուկային ներուժի, ապա կասկած չկա, որ դա խթանելու է Թուրքիայի հավակնությունը և անգամ որոշակիորեն դառնալու է լրացուցիչ փաստարկ:

Հակոբ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031