«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2020 թ․ հունվարի 21-ի «Ցորենի եւ ալյուրի շրջանառության ոլորտներում ուսումնասիրություն իրականացնելու մասին» թիվ 7-Ա որոշմամբ ուսումնասիրություն է արվել ցորենի եւ ալյուրի շրջանառության ոլորտներում:
«ՀՀ»-ն փորձեց մանրամասներ ճշտել ՏՄՊՊՀ-ից երկու շուկաների մասով էլ։ Մենք այսօր կանդրադառնանք ցորենի շուկային։ Հանձնաժողովից մեզ տեղեկացրին, որ ուսումնասիրվող ժամանակահատված է ընտրվել 2019-ը, միաժամանակ կատարվել է նաեւ նախորդ տարիների դինամիկայի ուսումնասիրություն։ Այսպիսով՝ ի՞նչ է ցույց տվել ցորենի շուկայի ուսումնասիրությունը․ նկատի ունենանք՝ ցորենը (ալյուրը նաեւ) «գին գոյացնող» ապրանք է, եւ դրա գների փոփոխություններն ուղղակի կամ անուղղակի ազդում են այլ ապրանքների գների վրա։
Ինչպես «ՀՀ»-ի հետ զրույցում նշեց ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գեւորգյանը, «ցորենի հացը» հանրապետության սպառողական զամբյուղում ամենամեծ տեսակարար կշիռ ունեցող ապրանքային խմբերից է՝ 4.7 տոկոս․ «Եթե դրան հավելենք նաեւ «ցորենի ալյուր» եւ «լավաշ» ապրանքային խմբերի տեսակարար կշիռները, ապա գումարային ազդեցությունը զամբյուղի վրա կկազմի 6.4 տոկոս, ինչը մշտապես էական ազդեցություն է ունենում ընդհանուր սպառողական զամբյուղի գների դինամիկայի վրա, հետեւաբար այդ ապրանքային շուկաներում գների փոփոխությունները հանրային ուշադրության կենտրոնում են»։
ՀՀ բնակչության կողմից սպառվող ալյուրի գերակշիռ մասն ապահովվում է տեղական արտադրության հաշվին, մինչդեռ, վերջինիս հումք հանդիսացող ցորենի (պարենային ցորեն) նկատմամբ պահանջարկը հիմնականում բավարարվում է ներմուծման հաշվին: 2019 թ․ ՀՀ-ում ցորենի ընդհանուր առաջարկում ներմուծման մասնաբաժինը կազմել է 75.3 տոկոս, ներքին արտադրության ցորենն ապահովել է ընդամենը ցորենի 24,7 տոկոսը։
Կարդացեք նաև
Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» թերթի այսօրվա համարում։