Լրահոս
Օրվա լրահոսը

Սկանդալային իրադարձություններն այնքան շատ են ու այնքան խայտառակ, որ դրանք արդեն առաջացնում են սոսկ սպորտային հետաքրքրություն․ «168 ժամ»

Մարտ 13,2021 09:35

Տեղեկություն և տեսագրություն է հրապարակվում այն մասին, որ վարչապետի օգնականը ցուցումներ է տալիս իրավապահ մարմիններին, թելադրում կամ սրբագրում է մեղադրանքի տեքստերը։ Սկանդա՞լ։ Ոչ մի կերպ։ Տեղեկությունը մարսվում է՝ որպես շարքային, սովորական միջադեպ, այն դեպքում, երբ միջին վիճակագրական որևէ երկրում գործադիր իշխանության նման վարքագիծը կհանգեցներ վարչապետի ու ողջ կառավարության հրաժարականին։

Բայց սա Հայաստանն է, իսկ Հայաստանում վաղուց ամեն ինչ ընթանում է ոչ միայն՝ քաղաքականության ու քաղաքագիտության, այլ՝ անգամ պարզագույն տրամաբանության կանոններին հակառակ։

Սկանդալային իրադարձություններն այնքան շատ են ու այնքան խայտառակ, որ դրանք արդեն առաջացնում են սոսկ սպորտային հետաքրքրություն։ Այդ հետաքրքրությունն առաջացնում է հարց՝ ո՞րն է անկման ամենացածր կետը, դեպի որը գնում է Հայաստանի իշխանությունն ու իր հետ տանում է պետությունը։

Այդ հարցն ավելի շատ հռետորական է, քանի որ իրականում մարդկային, քաղաքական բարոյականության ու դեգրադացվածության անկումն անսահման է ու անհատակ։ Իսկ դա նշանակում է, որ մեզ դեռևս սպասում են աներևակայելի անկումներ ու սկանդալներ, և չպետք է զարմանալ, եթե վաղը հրապարակում տեսնենք հանուն իշխանության պահպանման՝ վարտիքով ելույթ ունեցող վարչապետի, կամ նույն նպատակով, ասենք, Պակիստանի հետ գործակցող պաշտոնյայի։

Դա կարող է շարունակվել մինչև անկման ամենացածր պայմանական կետը, որից հետո պետությունը կդադարի գոյություն ունենալ վերջնականապես։

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031