Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Որևէ առողջ հասարակությունում գերիների վերադարձը պետք է լիներ բոլոր առաջնահերթությունների առաջին հորիզոնականում․ «168 ժամ»

Մարտ 13,2021 09:15

Ամերիկյան Միջազգային հանրապետական ինստիտուտի նախաձեռնությամբ փետրվարի 8-16-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի 1510 քաղաքացիների շրջանում անցկացվել են հարցումներ, որոնք պարունակում են չափազանց տխուր, իրականում ողբերգական պատկեր:

Դա չի վերաբերում հարցման այն արդյունքին, որի համաձայն՝ հարցվածների 45 տոկոսը կարծում է, որ երկիրն ընթանում է սխալ ուղղությամբ, ոչ էլ անգամ այն սահմռկեցուցիչ տվյալին, որ տեղի ունեցած աղետալի իրադարձություններից հետո հարցվածների 33 %-ը պատրաստ է ընտրություններում քվեարկել իշխող քաղաքական ուժի օգտին։

Դրանք, իհարկե, մտահոգիչ ցուցանիշներ են, որոնք վկայում են մեր հասարակության ոչ համարժեքության և տեղի ունեցածից անհրաժեշտ հետևություններ անել չկարողանալու մասին։ Շատ ավելի սարսափելի են հարցման այն արդյունքները, որոնք արտահայտում են հասարակության համար խնդիրների ու առաջնահերթությունների կարևորությունը։

Երբ հարցվածներին խնդրել են մատնանշել Հայաստանի առջև ծառացած ամենալուրջ խնդիրը, պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ՝ քաղաքական անկայունություն՝ 12 %, տնտեսություն և գործազրկություն՝ 11 %, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն՝ 9 %, Զինված ուժերի բարեփոխման անհրաժեշտություն՝ 8 %, Կառավարության վատ աշխատանք՝ 6 %, Գերիներին վերադարձնելու անհրաժեշտություն՝ 6 %, Տարածքային և սահմանային խնդիրներ՝ 5 %, Հայաստանի ազգային անվտանգություն՝ 3 %։

Այս հերթականության ամենասահմռկեցուցիչ ցուցանիշն այն է, որ, ըստ կարևորության՝ գերիների վերադարձի հարցը գտնվում է նշված ութ խնդիրներից միայն վերցերորդ տեղում։

Եթե իրերը կոչենք իրենց անուններով, իրականում սա ոչ թե սովորական հարցման արդյունք է, այլ մեր հասարակության ախտորոշումը։ Որևէ առողջ հասարակությունում գերիների վերադարձը պետք է լիներ բոլոր առաջնահերթությունների առաջին հորիզոնականում։

Դա կվկայեր այդ հասարակության հումանիզմի, հանրային գնահատման սանդղակում մարդու արժևորման մասին։ Եթե գերիների վերադարձը մեզ համար թիվ մեկ գերակայությունը չէ, նշանակում է՝ մենք՝ որպես հասարակություն, զրկված ենք ամենամարդկային այն հատկանիշից, որին անվանում են էմպաթիա՝ ապրումակցում։ Սա մեր անհատական ու հավաքական էգոիզմի արտահայտությունն է, որը ցույց է տալիս, որ մենք՝ որպես հասարակություն, չունենք միմյանց մասին հոգ տանելու, կողքինների ցավն ու տառապանքը կիսելու պարզ, մարդկային կարողություն։

 

Հարություն ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031