Երեւանի Վերոնիկա Գեւորգյանի անվան «Սեբաստիա» մանկապարտեզ-դպրոց կրթահամալիրը, որի շենքն ու հողատարածքը 2008 թվականին 50 տարի ժամկետով անհատույց օգտագործման էր հանձնվել «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական հասարակական կազմակերպությանը, վերադարձվել է համայնքին:
Քաղաքապետարանից պատասխանելով մեր հարցմանը՝ նշել են, որ դա տեղի է ունեցել 2019 թվականին. «Ալեքսանյանների ընտանիք» բարեգործական ՀԿ-ի անվամբ պայմանագրով գրանցված անհատույց օգտագործման իրավունքը՝ համաձայն ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 04.07.2019թ. տրված տեղեկանքի, ճանաչվել է ուժը կորցրած պայմանագրի 4.2 կետի հիման վրա»:
Քաղաքապետարանից միեւնույն ժամանակ հիշեցնում են, որ ժամանակին վարձակալության հանձնված այդ գույքը հանդիսանում է համայնքային սեփականություն: Նաեւ նշում են. «Դիտարկվում է անշարժ գույքը կրկին որպես մանկապարտեզ վերագործարկելու հնարավորությունը»:
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին առնչվող հասարակական կազմակերպությունը ժամանակին պարտավորվել էր մանկապարտեզն ապահովել գույքով եւ սարքավորումներով, հոգալ մանկապարտեզ հաճախող երեխաների սննդի, հանգստի ծախսերը, լուծել աշխատակիցների աշխատավարձի խնդիրները: Բայց անցած տարիների ընթացքում կրթական հաստատությունը լուծարվեց, չգործեց ոչինչ, ու շենքը պարզապես անգործության մատնվեց:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում