Այսօր ԲՀԿ-ի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մի քանի լրատվամիջոցների հետ հարցազրույցի ժամանակ պատասխանելով հարցին՝ եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարական տա եւ վարչապետի թեկնածու առաջադրվի ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԲՀԿ-ն նրան կընտրի՞, ասաց․ «Եթե ԲՀԿ-ն ընտրելու լինի, հենա իր կողմից թեկնածություն կդնի, կառաջադրի ու էն պատկերացումը, պատասխանատվությունը ժողովրդի առաջ, որ էսքան ժամանակ ես ինչ որ ասել եմ, երկար տարիներ քաղաքականության մեջ պայքարելով, ես իմ ժողովրդին երբեք սուտ չեմ ասել, մի բան էլ քիչ եմ ասել»։
Ապա` Ծառուկյանը շարունակելով միտքն, ասաց․ «Բայց էսօր երեսուն տոկոսով վարչապետ չի ընտրվում։ Այնպես որ, անիմաստ են այդ հարցերն ասել, որ ինչ որ մենք պետք է թեկնածու դնենք, այս անենք։ Մենք թեկնածու չենք դնելու, որովհետեւ դա անիմաստ է, մեր ձայները սաղ-սաղ երեսուն տոկոս է, եթե իմքայլականները կորոշեն այդ քայլը կատարեն, իրենք ի վիճակի են իրենց ձայներով ե՛ւ ներկայացնելու, ե՛ւ ընտրելու»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ