Իտալիայի հայ համայնքի և իտալացի բարեկամ ժողովրդի ջանքերի շնորհիվ 2020թ․ հոկտեմբերից շարունակաբար Հայաստան է ուղարկվում հումանիտար օգնություն։
Առ այսօր դեսպանության և Վենետիկում ՀՀ պատվո հյուպատոսության նյութատեխնիկական և կազմակերպչական աջակցության շնորհիվ մարդասիրական օգնությամբ բեռնված չորս բեռնատար մեքենա է ուղարկվել Հայաստան, որոնցից վերջինը Երևան է ժամանել ս․թ․ մարտի 11-ին (մարտի վերջին սպասվում է 5-րդ բեռնատար մեքենայի ժամանումը՝ մարդասիրական օգնության ընդհանուր ծավալը հասցնելով 30 տոննայի):
Նախորդ մարդասիրական օգնությունը (այդ թվում՝ «Ռոմա» ֆուտբոլային ակումբի կողմից), որը պարունակում էր հագուստ, դեղորայք և բժշկական սարքավորումներ, Հայաստան է տեղափոխվել Վենետոյի մարզում ՀՀ պատվո հյուպատոս Գագիկ Սարուխանյանի աջակցությամբ։
Լեռնային Ղարաբաղի պատերազմից տուժածներին ամբողջ օգնության տրամադրումն իրականացվում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության միջոցով։