Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հակամարտություններում կանայք տուժում են խաղաղության բացակայության պատճառով. «Ամերիկայի ձայն»

Մարտ 12,2021 21:50

Երկու հայ եւ երկու ադրբեջանցի փորձագետներ` Կովկասյան հրատարակության առցանց հարթակում քննարկում էին ԼՂ հակամարտության գենդերային խնդիրները:

«Մեր այսօրվա քննարկման թեման գենդերային խնդիրն է եւ թե ինչ հետեւանքներ կարող է պատերազմն ունենալ փոքրամասնությունների վրա, ինչպես օրինակ կանայք , երեխաներն են ու մյուս խոցելի խմբերը: Ես ուզում եմ կիսվել իմ անձնական փորձառությամբ պատերազմի ժամանակ ես Հայաստանում էի եւ բազմաթիվ անգամներ այդ օրերին գնում էի Ղարաբաղ՝ ուտելիք , սնունդ , հագուստ հասցնելու համար: Այսօրվա թեման ինձ շատ հարազատ է, որովհետեւ պատերազմից ես էլ եմ տուժել, իմ ընտանիքը, ընկերները, բոլոր նրանք ովքեր ապրում են այս ժամանակներում»,- քննարկման ընթացքում Կոլումբիայի համալսարանի ասպիրանտ, Հայաստանի Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Մարիամ Ավագյանը իր զեկույցն հենց այսպես սկսեց:

Հետո արդեն օրինակներ էին, պատմություններ , որի հերոսները կանայք էին , ովքեր հոգեբանական, նյութական հարվածներից բացի, նաեւ ֆիզիկապես են զգացել՝ հակամարտ գոտում լինելու դժվարությունները: Մարիամ Ավագյանը քառասունչորսօրյա պատերազմի օրերին ու անգամ պատերազմից հետո խոշտանգված, գերեվարված կանանց խնդիրը ադրբեջանցի բանախոսների հետ է կիսում.

«Ես հույս ունեմ, որ մարդու իրավունքները պաշտպանող միջազգային կազմակերպությունները, նաեւ՝ ադրբեջանական քայլեր կանեն այս ամենի դեմն առնելու համար: Եվ եթե այդպիսինները կան խնդրում եմ ինձ հետ կիսվեք , ինձ հետաքրքիր է, թե ինչ են իրենք մտածում այդ մասին ՝ ռազմագերիների, Մարալ Նաջարյան մասին»:

Հակամարտություններում կանայք տուժվում են խաղաղության բացակայության պատճառով, մինչդեռ հենց նրանք կարող են դառնալ խաղաղություն կառուցողներ: Բանախոսներից Համիդա Գյասաբեյլին, ով ներկայացնում էր Ադրբեջանը՝ «Բաց Կովկաս» հանդեսում է գրում, նաեւ ակտիվիս է ու արդեն տաս տարի է՝ աշխատում, փորձ է կուտակում, որ հակամարտող կողմերի միջեւ սահմաններ բաժանող անցակետերի փոխարեն օգնի խաղաղություն կառուցել:

«Որպես կին, ով արդեն տաս տարի է խաղաղության հաստատման փորձ է հավաքում, կարող եմ ասել, որ ամենամեծ մարտահրավերն այն է , որ լուրջ չես ,ընդունվում, քանի որ ինչպես որ պատերազմը, այնպես էլ այս դեպքում մարդիկ մտածում են, որ դա տղամարդկանց գործն է եւ ամեն ինչ, որ ասոցացվում է այս ամենի հետ նրանց խնդիրն է » -, իր խաղաղարար առաքելության դժվարություններից Համիդան հենց այս մասն է առանձնացնում,- մյուս խնդիրը Ադրբեջանի դեպքում, դա քաղաքացիական հասարակությունն է, ընդհանրապես քաղաքացիական հասարակություն, չունենալն է, այսինքն,ոչ միայն կանանց ներգրավվածության, այլ ընդհանրապես մարդկանց ներգրավվածության խնդիր կա »,- եզրափակում է Համիդան:

Գենդերային խտրականությունների դեմ, հակամարտությունների խաղաղ կարգավորման համար հետազոտություններ, ելքեր փնտրող հայ եւ ադրբեջանցի ակտիվիստներին ,փորձագետներին մեկ հարկի տակ է հավաքել ՝ Կովկասյան հրատարակության՝ «Հակամարտությունների վերափոխման» հանդեսը: Երկու հայ եւ երկու ադրբեջանցի փորձագետների հանդեսի առցանց հարթակում քննարկում, կիսում , բացահայտում են անցնող երեսուն տարիների ընթացքում ու հատկապես վերջին պատերազմից հետո Ղարաբաղյան հակամարտությունն ու այդ հակամարտության տարբեր շերտերում կուտակված գենդերային խնդիրները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031