Լրահոս
Օրվա լրահոսը

«Դանիելը լոբբիստ-քարոզիչ է». Ռաֆայել Աֆրիկյան

Մարտ 12,2021 21:12

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակից Ռաֆայել Աֆրիկյանը  ֆեյսբուքյան իր էջում գրում է.

1.Դանիել Իոաննիսյանը մուտք է գործել պետական պահպանության ներքո գտնվող, հաստատություն/ պետական հիմնարկ։

2.մտել իմ աշխատասենյակ ու դուրս հրավիրել

3.դրսում սպասում էին ևս 3-4 հոգի,

4.Կատարվածի մասին իմանալով մի քանի գործընկերներ ևս մոտեցել են,

5.Խոսակցության ընթացքում Դանիելը հայհոյել է` ծեծկռտուք հրահրելով,

6.Այնուհետև հետ քաշվելով՝ չի մասնակցել կռվին, արդյունքում տուժել են նրա ընկերները

7.Տղաները, որոնք եղել են Դանիելի հետ, երեկ ուշ երեկոյան կապի են դուրս եկել և հանդիպել ենք։ Հանդիպման ժամանակ պարզվեց, որ Դանիելը խաբել է իրենց և չի ներկայացրել ամբողջական խնդիրը։ Նրանց ասածների այլ ասպեկտների մասին պարզապես կլռեմ։

8.Նրանց հետ կապված բոլոր խնդիրները հարթված են։

Հիմա առաջիկա անելիքների մասին։

Ինչպես շատերին հայտնի է ժամանակին ես աշխատել եմ Դանիելի հետ նույն կառույցում, սակայն ինչ-որ պահից զգացել եմ, որ ունեմ իր հետ այնպիսի գաղափարական հակադրություններ, որոնք անհնարին են դարձնում վերջինիս հետ ոչ միայն աշխատանքը, այլև որևէ տեսակի շփումը։

Շատերը Դանիելին անվանում են իրավապաշտպան, NGO-շնիկ, մինչդեռ իմ համոզմամբ նա պարզապես լոբբիստ-քարոզիչ է։

Հայաստանում նրա առաքելությունը կայանում է հակառուսական քարոզչություն իրականացնելու մեջ։

Դրա վերաբերյալ պարբերաբար կներկայացնեմ հետաքրքիր դրվագներ»։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պատերազմի ժամանակ, «Իրազեկ քաղաքացիների միավորման»՝ գերազանցապես «սորոսի» փողերով աշխատող Fip.am «Փաստերի ստուգման հարթակը» կատարել է՝

– Ալիևի և Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության ստերը բացահայտող 25 հետաքննություն:

– Ադրբեջանի և իր դաշնակիցների իրական ցանկությունները և ռազմական հանցագործությունները միջազգային հանրության համար բացահայտող 17 հետաքննություն:

Բացի այդ, «Իրազեկ քաղաքացիների միավորման» թիմի անդամները, այլ լրագրողների, Հադրութի քաղաքապետի, Մարտունիի փոխքաղաքապետի և այլ անձանց հետ, վտանգելով սեփական կյանքը (հաճախ՝ չափազանց շատ վտանգելով) մի շարք փաստեր են հավաքել Ադրբեջանի կողմից քաղաքացիական անձանց, լրագրողների ու մշակութային կոթողների կանխամտածված թիրախավորման և արգելված զինատեսակների կիրառման մասին: Այդ նյութերը տեղ են գտել Human Rights Watch-ի և այլ հեղինակավոր զեկույցներում ու այժմ էլ, հիմք են դեռ պատրաստման փուլում գտնվող զեկույցների համար:

Եվ ես այժմ չեմ հիշատակում այն, ինչ թիմից շատերն արել են անձամբ, որպես քաղաքացի՝ բանակի թիկունքի ապահովման համար (զրահաբաճկոններ, սաղավարտներ, էլ մանր-մունրը չասեմ):

Իսկ դո՞ւ ինչ ես արել  «դավաճան» կոչվելու համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031